
Սիրիայում քրդական ջոկատները գրավել են Իրաքի հետ սահմանի Դաշիշի շրջանը. Firat

«Դեմոկրատական Սիրիայի ուժեր» (ԴՍՈւ) զինված կոալիցիայի կազմավորումները, որոնք միջուկը կազմում են քուրդ մարտիկները, ահաբեկիչներին դուրս են մղել Սիրիայի հարավ-արեւելքի Հասեկե նահանգի Դաշիշի շրջանից: ՍԴՈՒ-ի հաղորդագրության մեջ, որը հունիսի 18-ին հրապարակել է Firat գործակալությունը, նշվում է, որ Դաշիշում գտնվում էր «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների խոշոր ամրակետը:
ՍԴՈւ-ի մարտիկները Հասեկեի հարավում հարձակում են սկսել 14 օր առաջ: Իրաքի հետ սահմանակից այդ շրջանում գործողությունն իրականացվել Է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ռազմաօդային ուժերի հետ կոորդինացմամբ: Firat-ի տեղեկությունների համաձայն, ՍԴՈւ-ի ջոկատները ոչնչացրել են 30-ից ավելի ահաբեկիչների, այդ թվում՝ մի քանի դաշտային հրամանատարների: Նրանք հետապնդում են հակառակորդին եւ այժմ 3 կիլոմետր են հեռու Իրաքի հետ սահմանից: Հունիսի 16-ին ԻՊ-ի ելուզակախմբերից ազատագրվել էր Թել-Շայիր բնակավայրը:
Հարեւան Դեր Զորի նահանգում ահաբեկիչների ձեռքում են մնում երեք շրջան՝ Հաջինը, Էշ Շաաֆը եւ Սուսան: Ընդամենը 2017 թվականի աշնանը ԻՊ-ի հիմնական ուժերի ջախջախումից հետո Ռաքայի, Դեյր Զորի եւ Հասեկեի նահանգներում նրանց հսկողության տակ է մնում սիրիայի տարածքի երեք տոկոսից պակաս մասը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: