«Չեք կարողանում՝ մի՛ ստանձնեք անձի պաշտպանությունը». Լուսինե Սահակյան

Փաստաբան Լուսինե Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չեք կարողանում՝ մի՛ ստանձնեք անձի պաշտպանությունը, ստանձնում եք, բարի եղեք մինչև վերջ գնալ, չեք կարողանում՝ աշխարհով մեկ մի բարձրաձայնեք դրա մասին։

Փաստաբանի կոչման վերաբերյալ պատկերացում չունեցողներ, բարի եղեք, պատռեք ձեր արտոնագրերը, թե չէ էսպես շարունակելու պայմաններում ամոթ է լինելու, ի թիվս այլոց, փաստաբանի արտոնագիր ունենալը։

Էս ի՞նչ է կատարվում։ ի՞նչ է նշանակում՝ չգիտեի, իմացա, հրաժարվեցի։ Սկսենք նրանից, թե ինչո՞ւ չգիտեիր։ Հետո էլ դրա մասին բարձրաձայնելով՝ չես հասկանում, որ պաշտպանյալիդ, թեկուզ նախկին, հարվածի տակ ես դնում առնվազն գոնե էն իմաստով, որ նա նույնիսկ քեզ չի կարողացել տալ այնպիսի բացատրություն, որը թույլ կտար մնալ նրա կողքին։ Փաստաբանի՝ իրավապաշտպանի կոչումը դյուրին չի, ամեն մեկի բանը չի։ Փաստաբանը այն անձն է, ով, թեկուզ ամբողջ աշխարհին ընդդիմանալով, մնում է իր պաշտպանյալի կողքին և պաշտպանում նրա շահերը»։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի պաշտպան Հրանտ Անանյանը հայտարարել է, որ  այլևս չի շարունակելու պատգամավորին իրավաբանական օգնություն տրամադրել:

«Երեկ վարչապետի ելույթից, ինչպես նաև երեկոյան ԱԱԾ տեսանյութի հրապարակումից հետո եկել եմ անակնկալի, որ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը ստանձնելու պահին՝ խմբի կազմում ապօրինաբար զենք-զինամթերք պահելու կասկածանքից բացի, գործով առկա են այլ հանգամանքներ, որոնց մասին մինչ այդ տեղեկացված չեմ եղել, անգամ նախաքննության մարմինը նման կասկածանք առաջադրած չի եղել և նյութ չի տրամադրել։

Ներկա պայմաններում նպատակահարմար չեմ գտնում այլևս շարունակելու իրականացնել Մ.Գրիգորյանին իրավաբանական օգնություն ցույց տալը, և իմ առաջարկությամբ Մ.Գրիգորյանի համաձայնությամբ (ինչն օրենքով պարտադիր է) նախաքննության մարմինը քիչ առաջ արձանագրեց այդ փաստը, և ես դադարել եմ նրա պաշտպանը լինելուց»,- գրել է Հրանտ Անանյանը:

Չեք կարողանում մի ստանձնեք անձի պաշտպանությունը, ստանձնում եք բարի եղեք մինչև վերջ գնալ, չեք կարողանում աշխարհով մեկ մի…

Gepostet von Lusine Sahakyan am Montag, 18. Juni 2018

Տեսանյութեր

Լրահոս