
Դպրոցական ըմբիշները ևս երեք մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Հունգարիայի Դյոր քաղաքում կայացած Եվրոպայի դպրոցականների առաջնությունում հայաստանցի հունահռոմեական ոճի ըմբիշները նվաճել են 3 մեդալ:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ըմբշամարտի ֆեդերացիայից: 41 կգ քաշային Համլետ Առաքելյանը եզրափակիչում 0:8 հաշվով պարտվել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ասլանբեկ Իսակովին: 44 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել Հենրիկ Գևորգյանը: Նա 8:4 հաշվով պարտության է մատնել բելառուս Ալեքսեյ Շիմանովիչին: 52 կգ քաշային կարգում 3-րդ տեղն է գրավել Դավիթ Ջոթյանը: Փոքր եզրափակիչում նա շանս չի տվել թուրք Սերկան Սարիյարիին՝ 9:0: