
Վթար Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհին. կա տուժած

Հունիսի 17-ին՝ ժամը 20:41-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տեղ-Կորնիձոր ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ. ծնված 1990 թ.) դուրս է եկել ավոճանապարհի երթևեկելի գոտուց և սահել դեպի ճանապարհամերձ հատվածը (մոտ 15 մետր):
Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենան: Տուժածը հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: