
14-ամյա Հայկին որոնել են Խարբերդի մանկատան մոտակայքից դեպի Խարբերդի ամառանոցներ տանող տարածքում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակում է կորած երեխայի որոնումները:
«Ժամը 23:45-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսվել են: Փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացնում Խարբերդի մանկատան մոտակայքից դեպի Խարբերդի ամառանոցներ տանող տարածքում:
Աշխատանքներում ներգրավված են Արարատի մարզի Մասիս քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի 7 փրկարար և ոստիկանության 2 աշխատակից:
Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ: