
Փերիս Հիլթոնը հագուստի նոր շարք է թողարկել Boohoo բրենդի հետ համատեղ

Դերասանուհի եւ Hilton հյուրանոցային կայսրության նախկին ժառանգորդ Փերիս Հիլթոնը Boohoo բրենդի հետ համատեղ թողարկել է հագուստի նոր շարք: Այդ մասին հայտնել է Cosmopolitan-ը:
«Ես միշտ սիրել եմ թրենդսեթեր լինել՝ ստեղծելով իմ սեփական ոճը: Ես ինձ ամբողջությամբ ներդրել եմ այս հավաքածուի մեջ, եւ այն լիովին արտացոլում է ինձ»,-պատմել է դերասանուհին:
Boohoo-ի ղեկավար Քերոլ Քեյնի խոսքով՝ 70 իրերով ներկայացված շարքում մարմնավորված են 2000-ական թվականների սկզբի՝ Փերիս Հիլթոնի կողմից սիրված բոլոր միտումները: Դրանց թվում հայտնվել են իրանը գրկող երեկոյան զգեստները, թեթեւ մինի-կիսաշրջազգեստները եւ լողազգեստը:
Հավաքածուն վաճառքում կհայտնվի հունիսի 20-ին: Յուրաքանչյուր իրի արժեքը չի գերազանցի 100 դոլարը: