![](/banners/BeFunky-design.jpg)
Հայաստանում անցումը էլեկտրոնային առողջապահության համակարգին կլինի շատ սահուն և դանդաղ. նախարար
![](https://168.am/wp-content/uploads/2018/05/arsen-torosyan-2-1.jpg)
Հայաստանում անցումը էլեկտրոնային առողջապահության համակարգին կլինի շատ սահուն և դանդաղ՝ առանց որևէ պարտադրանքի, բոլոր ռիսկերը մաքսիմալ հաշվի առնելով: Այս մասին «Լոֆթ» ինքնազարգացման ու ժամանցի կենտրոնում հանդիպում-զրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով բավական դրական է վերաբերվում այդ համակարգին, համարելով, որ առանց դրա դժվար կլինի որակյալ և ժամանակակից առողջապահություն ունենալ:
«Անցյալ տարի ՀՀ-ն 15 տարով պայմանագիր էր կնքել մի ընկերության հետ էլեկտրոնային առողջապահությունը Հայաստանում կազմակերպելու համար: Այդ ընկերության հետ մենք կոնստրուկտիվ համագործակցում ենք»,- ասաց Թորոսյանը:
Անդրադառնալով էլեկտրոնային դեղատներին, գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ կառավարությունում նախագիծ է շրջանառվում, որով էլեկտրոնային դեղատները կկարողանան առաքումներ կատարել՝ օրենքի հետ խնդիր չունենալով: