![](/banners/BeFunky-design.jpg)
«78 մլն եվրոյով Ալիսոնին թող «Լիվերպուլը» գնի». Ֆլորենտինո Պերես
![](https://168.am/wp-content/uploads/2018/06/DY0fcPsU8AAohub.jpg)
ԶԼՄ-ներում բազմաթիվ շշուկներ են պտտվում այն մասին, որ «Ռոմայի» դարպասապահ Ալիսոնը մոտ ժամանակներս կդառնա «Ռեալի» խաղացող:
«Ռոմայի» նախագահ Ջեյմս Պալոտան լրագրողների հետ զրույցում ասել է, որ բրազիլացու համար կվճարեն 78 մլն եվրո: Սակայն ավելի ուշ նա հայտարարեց, որ կատակ է արել լրագրողների հետ:
««Ռեալը» կանի մի քանի տրանսֆերներ, բայց դրանք յուրահատուկ կլինեն»,- խոստովանել է Պերեսը: «Հիմա խոսում են Ալիսոնի մասին, բայց 78 մլն եվրոյով Ալիսոնին թող «Լիվերպուլը» գնի»:
Ըստ Ջանլուկա դի Մարցիոյի տեղեկության՝ «Ռեալը» բրազիլացու համար առաջարկել է 60 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը