Բաժիններ՝

«Ես չեմ կարողանում շնչել. այն, ինչ Կրիշտիանուն անում է ԱԱ-ում, անօրինական է». Ֆերդինանդը՝ Ռոնալդուի մասին

Ինչպե՞ս նրան կանգնեցնել: Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը մեկնաբանել է Կրիշտիանու Ռոնալդուի ելույթն Իսպանիայի հավաքականի դեմ խաղում (3:3):

«Ես չեմ կարողանում շնչել: Այն, ինչ Կրիշտիանուն անում է ԱԱ-ում, անօրինական է»,- գրել է Ֆերդինանդը Թվիթերում:

Կրիշտիանուն մեկական գոլ խփեց խաղի 4-րդ, 44-րդ և 88-րդ րոպեներին: Ռոնալդուն դարձավ 4-րդ ֆուտբոլիստը պատմության մեջ, ով գոլ է խփում Աշխարհի 4 առաջնություններում:

Հաջորդ խաղում Պորտուգալիայի մրցակիցը կլինի Մարոկկոն (հունիսի 20):

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս