
«Նա իմ տղան է և գիտի, որ սխալվեց, բայց այդպիսի բան պատահում է լավագույնների հետ». Մոուրինիոն՝ դե Խեայի մասին

Ժոզեն աջակցեց իր տղային, ով իր ետևից տանում էր «Մանչեսթեր Յունայթեդն» ամբողջ մրցաշրջանի ընթացքում:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն մեկնաբանել է Իսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ դե Խեայի սխալը Պորտուգալիայի հավաքականի դեմ խաղում (3:3):
«Նա իմ տղան է: Ինձ համար ցավալի է դա տեսնել, բայց նա գիտի, որ սարսափելի սխալ թույլ տվեց: Դա սխալ էր, որը նա չի արել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Դավիդը «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ֆուտբոլիստն է մրցաշրջանում, նա գերազանց է հանդես գալիս: Բայց այդպիսի բան պատահում է լավագույնների հետ»,- ասել է Մոուրինիոն:
Հաջորդ խաղն Աշխարհի առաջնությունում իսպանացիները կանցկացնեն հունիսի 25-ին: Ֆերնանդո Իերոյի թիմի մրցակիցը կլինի Մարոկկոյի հավաքականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը