
Արոնյանը կիսում է 2-3 տեղերը կայծակնային շախմատի 9 տուրերից հետո

Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը շարունակում է «Grand chess tour»-ում մնալ առաջատարների շարքում:
Արագ շախմատից հետո գրոսմայստերներըն ուժերը են չափում կայծակնային շախմատում: Խաղացվել է 9 պարտիա: Արոնյանը 4 պարտիայում հաղթեց, 2-ում` պարտվեց և 3 խաղ էլ ավարտեց ոչ-ոքի արդյունքով:
Այժմ 27 հնարավորից Արոնյանն ունի 16,5 միավոր և կիսում է 2-3 տեղերը:
Այժմ շախմատիստները 18 տուր կխաղան կայծակնային շախմատ: Կայծակնային շախմատում հաղթանակի համար տրվում է 1 միավոր, իսկ ոչ-ոքիի՝ 0.5: Հունիսի 15-ին և 16-ին կկայանան կայծակնային շախմատի պարտիաները: Մրցաշարին մասնակցում են Լևոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանան, Շահրիյար Մամեդյարովը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Անիշ Գիրին, Սերգեյ Կարյակինը, Ուեսլի Սոն, Հիկարու Նակամուրան, Ալեքսանդր Գրիշչուկը և Վիշվանաթան Անանդը: