
«Ռոնալդուն իրենից միշտ վտանգ է ներկայացնում». Ռամոս

Իսպանիայի ազգային հավաքականի ավագ Սերխիո Ռամոսը խոսել է այսօր երեկոյան կայանալիք՝ Աշխարհի առաջնության խմբային փուլի ամենասպասված՝ Պորտուգալիա-Իսպանիա խաղի, ինչպես նաև՝ իր ակումբակից Կրիշտիանու Ռոնալդուի մասին:
«Մենք երկուսս էլ մրցաշրջանն ավարտեցինք շատ լավ մարզավիճակով: Ռոնալդուն իրենից միշտ վտանգ է ներկայացնում: Սա միայն այն պատճառով չէ, որ նրանք ունեն հրաշալի թիմ:
Մենք պետք է շատ անվտանգ գործենք և փորձենք արգելափակել Ռոնալդուին: Սպասվում է հետաքրքիր խաղ: Մենք պետք է կենտրոնանաք այս առաջնության վրա: Մենք պետք է հաղթահարենք այն միասնական թիմով: Հուսամ, ամեն ինչ շատ լավ կլինի»,- նշել է Ռամոսը:
Սիրարփի Աղաբաբյան