Բաժիններ՝

«Իդեալական թիմեր չկան, չնայած իսպանացիները մեր խմբում ամենաուժեղն են». Ֆերնանդու Սանթուշ

Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանթուշը խոսել է Իսպանիայի հետ առաջիկա խաղի մասին:

«Թե՛ մեր թիմը, թե՛ իսպանացիները ունեն նույն նպատակը՝ հաղթել: Չնայած սա առաջին խաղն է մրցաշարում: Առաջին խաղը միշտ բարդ է ստացվում:

Չգիտեմ՝ արդյո՞ք լավագույն խաղը սա կլինի խմբային փուլում, թե՞ ոչ, բայց մթնոլորտը հիանալի կլինի: Իդեալական թիմեր չկան, չնայած իսպանացիները մեր խմբում ամենաուժեղն են»,- նշել է Սանթուշը:

Հիշեցնենք, որ խաղը կայանալու է այսօր երեկոյան՝ Երևանի ժամանակով 22:00-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930