Զոհրաբ Մնացականյանը Ալեն Դանքնին է ներկայացրել նոր կառավարության ծրագրի առաջնահերթությունները
Բրիտանական կողմի նախաձեռնությամբ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 14-ին հեռախոսազրույց ունեցավ Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարար Ալան Դանքնի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Ալան Դանքնը շնորհավորեց Զոհրաբ Մնացականյանին արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ համատեղ ջանքերով երկկողմ հարաբերություններն էլ ավելի կզարգանան:
Նախարար Մնացականյանը զրուցակցին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած զարգացումները և նոր կառավարության ծրագրի առաջնահերթությունները։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվեցին հայ-բրիտանական օրակարգի մի շարք հարցեր, մտքեր փոխանակվեցին երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության շուրջ:
ԱԳ նախարարը պետնախարար Դանքնին ներկայացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը: