
«Հայաստանում շատ բան է փոխվելու, բայց կարևոր է, որ քաղաքական կոնսենսուսը եվրոպական վեկտորի հետ կապված անփոփոխ մնա»

Եվրոպական Միությունը Հայաստանի հետ այլևս ուրիշ որակի հարաբերություններ պետք է կառուցի: Այս մասին «Արևելյան գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի ակնկալիքները ԵՄ-ից մեծ են, և այս հավակնությունների հետ պետք է հաշվի նստել: «Մեր երկրում արմատական փոփոխություններ են տեղի ունենում: Հայաստանում շատ բան է փոխվելու, բայց կարևոր է, որ քաղաքական կոնսենսուսը եվրոպական վեկտորի հետ կապված անփոփոխ մնա»,- նշեց նա:
Նա նաև նշեց նաև, որ հունիսի 18-ին Եվրոպական ինտեգրման հանձնաժողովը և Ազգային ժողովի գիտության և կրթության հանձնաժողովը կազակերպելու են խորհրդարանական լսումներ՝ նվիրված ստեղծագործ Եվրոպային:
«Մենք պետք է փորձենք բացել մեր մշակութային քաղաքականության թոքերը»,-ասաց Զոհրաբյանը՝ հավելելով, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ էլ առաջիկայում խորհրդարանական լսումներ կկազմակերպեն խոր և ընդլայնված համաձայնագրի հետ կապված՝ մանրամասնելու համար, թե որ փուլում ենք գտնվում, և ինչ մարտահրավերներ կան Հայաստանի առջև: