Բաժիններ՝

Ամերիկայում արձակվել է աշխարհի ամենամեծ թղթե ինքնաթիռը

ԱՄՆ-ի Մասաչուսեթսի թանգարանի աշխատակիցները օդ են բարձրացրել 19,5 մետր երկարությամբ թղթե ինքնաթիռը եւ գերազանցել Գիննեսի ռեկորդը: Այդ մասին հայտնել է UPI-ն:

Օդանավի արձակումը, որին ներկա են եղել ռեկորդների գրքի ներկայացուցիչները, իրականացվել է Ֆիչբուրգի օդանավակայանում, ընդ որում ինքնաթիռը օդ են բարձրացրել ամբարձիչի օգնությամբ. չէ որ նրա քաշը մոտավորապես 680 կիլոգրամ էր:

Նախագծի ղեկավարը՝ տեղացի նկարիչ Ջերի Բեքը, հայտարարել է, որ իրեն ու իր թիմին դուր է գալիս «անել այն, ինչ աշխարհում իրենցից առաջ չի արել ոչ ոք», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

https://www.facebook.com/jerrywayneosceola/videos/10212082102303380/

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս