«Թարմ» իշխանավորները «հներից» նախընտրում են միայն կոնյակը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Քաղաքական պաշտոններից, հետո նաեւ այսպես կոչված երկրորդ էշելոնից զատ նոր իշխանությունները ձեռնամուխ են եղել նաեւ նրանց պաշտոնազրկմանը, ովքեր իրենց ենթակայության տակ թեկուզ հինգ աշխատակից ունեն, այսինքն՝ տարբեր կառույցների վարչությունների ու բաժինների պետերին:

Հատկապես Բաղրամյան 26–ում ու կառավարության աշխատակազմում, մեր տեղեկություններով, այդ գործընթացն ուղղակի տոտալ բնույթ է կրում, թեպետ մյուս գերատեսչություններն էլ բացառություն չեն:

Ընդ որում, այստեղ արդեն խոսքը կուսակցականության մասին չէ, այլ «հնության»: Մեզ հետ զրույցում երկար տարիներ նախագահականում (հետո նաեւ վարչապետի աշխատակազմում), այսինքն՝ Բաղրամյան 26–ում աշխատած, չափազանց փորձառու, անկուսակցական, պատասխանատու պաշտոն զբաղեցրած աշխատողներից մեկը նշեց, որ իրեն բառացիորեն ասել են, թե իր դեմ ոչինչ չունեն, ինքն իրոք պրոֆեսիոնալ է, կարող է մեծապես օգտակար լինել: Բայց…

«Բա որ դրսից գան ու տեսնեն հին դեմքեր են մնացել, ի՞նչ կմտածեն մեր մասին»,–ասել են նրան: Ու որ շատ չվիրավորվի, նույնիսկ կատակ են արել, թե «մենակ կոնյակի հինն է լավը»: Դրա համար էլ այսօր պետական կառավարման մի շարք օղակներում աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը, ասաց մեր զրուցակիցը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս