
Պղպեղից պատրաստված աջիկա՝ առանց եփելու. համեղ և վիտամիններով հարուստ

Բաղադրիչներ
1. Բուլղարական պղպեղ – 1.5 կգ
2. Չիլի պղպեղ – 3 հատ
3. Լոլիկ – 4 կգ
4. Սխտոր – 200 գ
5. Քացախ (9 տոկոս) – 200 մլ
6. Աղ – 2 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Բուլղարական պղպեղը և լոլիկը լվանալ, հետո լավ չորացնել:
2. Պղպեղները մաքրել, սերմերը հանել:
3. Բոլոր բաղադրիչներն անցկացնել մսաղացով, ավելացնել քացախ և աղ:
4. Խառնել և թողնել 1 ժամ:
5. Պահել աջիկան սառը տեղում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը