Բաժիններ՝

Վարչապետ Փաշինյանը ժամանեց Մոսկվա. դիմավորման արարողակարգում նաև «Զաբիվակա» գայլի հետ խորհրդանշական լուսակարն էր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ժամանեց Ռուսաստանի Դաշնություն: Ինչպես Մոսկվայից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, վարչապետին դիմավորել են Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը և ՌԴ ԱԳՆ պետական արարողակարգի պետ Իգոր Բոգդաշևը:

Ինքնաթիռի մոտ Փաշինյանին մոտեցել է Ռուսաստանում մեկնարկող ֆուտբոլի Աշխարհի առաջնության խորհրդանիշ «Զաբիվակա» գայլը: Նրանք լուսանկարվել են և խորհրդանշական հարվածներ են կատարել գնդակով:

Երկօրյա աշխատանքային այցի ընթացքում Փաշինյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, կլինի Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու վանական համալիրում:

Վարչապետը կմասնակցի Խորհրդային միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրու բացման արարողությանը: Նիկոլ Փաշինյանը «Լուժնիկի» մարզադաշտում ներկա կգտնվի ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանն ու առաջնության առաջին խաղին:

Премьер-министр Армении Никол Пашинян прибыл в Москву с двухдневным рабочим визитом.

/// ??????Премьер-министр Армении Никол Пашинян прибыл в Москву с двухдневным рабочим визитом. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա։

Gepostet von Посольство Армении в России/ՌԴ-ում ՀՀ դեսպանություն am Mittwoch, 13. Juni 2018

Աննա Գզիրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս