Բաժիններ՝

«Բոլորը խոսում են Ռոնալդուի և Մեսսիի հակամարտության մասին, բայց Սալահը կարող է միանալ մրցավազքին». Ռոնալդու

«Ոսկե գնդակի» համար պայքարին ավելացել է ևս մեկը: «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ի դեմս Մոհամեդ Սալահի, տեսնում է մրցակցի «Ոսկե գնդակի» համար պայքարում:

«Մո Սալահը դարձավ այս մրցաշրջանի բացահայտումներից մեկը: Հուսով եմ, որ Կիևում ստացած վնասվածքը նրան երկար ժամանակ շարքից չի հանի: Շատ մարդիկ խոսում են Ռոնալդուի և Մեսսիի հակամարտության մասին, բայց ուրիշ ֆուտբոլիստներ էլ շանս ունեն միանալու այդ մրցավազքին: Սալահը հենց այդ ֆուտբոլիստն է»,- Ռոնալդուին է մեջբերում Metro-ն:

2017-18թթ. մրցաշրջանում Ռոնալդուն և Սալահը դարձել են 44-ական գոլի հեղինակ (ավելի շատ խփել է միայն Մեսսին՝ 45):

Ռոնալդուն «Ռեալի» հետ հաղթել է Չեմպիոնների լիգան, ակումբային Աշխարհի առաջնությունը, Իսպանիայի Սուպերգավաթը և Եվրոպայի սուպերգավաթը:
Սալահն ավարտեց ակումբային մրցաշրջանն առանց տիտղոսների:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս