
«Եթե դու չես հաղթել ԱԱ-ն, ապա չես կարող լինել լավագույնների հետ մի շարքում». Պիրլոն՝ Մեսսիի մասին

Հանճարեղ խաղարկողը Մարադոնային ավելի ուժեղ ֆուտբոլիստ է համարում:
Իտալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրեա Պիրլոն համեմատել է Արգենտինայի հավաքականի երկու լեգենդների՝ Դիեգո Մարադոնայի և Լիոնել Մեսսիի ձեռքբերումները:
«Մեսսիին միշտ համեմատում են Մարադոնայի հետ, բայց նրան անհրաժեշտ է հաղթել Աշխարհի առաջնությունը: Եթե դու չես հաղթել Աշխարհի առաջնությունը, ապա չես կարող լինել լավագույնների հետ մի շարքում»,- Պիրլոյին է մեջբերում Goal-ը:
ԱԱ-2018-ը մեկնարկում է հունիսի 14-ին:
Պիրլոն հաղթել է ԱԱ-ն 2006 թվականին:
Մեսսին դուրս եկավ ԱԱ-2014-ի եզրափակիչ, սակայն Արգենտինան պարտվեց Գերմանիային (0:1):
Պատրաստեց Անի Գաբուզյանը