Գվատեմալայում հրաբխի ժայթքման զոհ է դարձել առնվազն 27 երեխա
Գվատեմալայում առնվազն 27 երեխա է զոհվել հունիսի 3-ին Ֆուեգո հրաբխի ժայթքման հետեւանքով, եւս մի քանի տասնյակ երեխաներ անհայտ կորած են համարվում: Այդ մասին հայտնել է Prensa Libre գվատեմալակակ թերթի էլեկտրոնային տարբերակը՝ հղում անելով հանրապետության կրթության նախարար Օսկար Ուգո Լոպես Ռիվասին:
Նրա խոսքով՝ էսկուինտլա դեպարտամենտի Սան Միգել Լոս Լոտես գյուղի դպրոցում, որը ոչնչացել է ժայթքումից, սովորում էր 173 երեխա: Նրանցից 27-ը զոհվել են եւ արդեն ճանաչված են, ընդ որում եւս 35 մարդ անհայտ կորած է համարվում: Ժայթքման զոհերի ընդհանուր թիվն առայժ 117 է, եւս 197 մարդ անհայտ կորած է համարվում:
Գվատեմալայի դատախազությունն ավելի վաղ հետաքննություն է սկսել մարդկանց զոհվելու կապակցությամբ: Լավայի հոսքերին ու մոխիրը ծածկել են մերձակա բնակավայրերը: Իշխանությունների տվյալներով՝ տարերքի հարվածի հետեւանքով վիրավորվել է 57 մարդ, 12,4 հազար հոգի տարհանված է, եւ 4,2 հազար մարդ գտնվում է ժամանակավոր ապաստաններում: Ընդհանուր առմամբ հրաբխի ժայթքման հետեւանքներն իրենց վրա զգացել են 1,7 մլն բնակիչներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` AP