
Երիտասարդ նախարարների փոքր ունեցվածքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանը, ում անձի վերաբերյալ վերջին շրջանում մամուլում բազմաթիվ հրապարկումներ եղան, պարզվում է ո՛չ տուն ունի, ո՛չ ավտոմեքենա: Համենայնդեպս, այդպես նշված է իր ներկայացրած պաշտոնական հայտարարագրում:
Իսկ ահա մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցի ֆինանսական վիճակը քիչ թե շատ բարվոք է: Ըստ նրա ներկայացրած պաշտոնական հայտարարագրի՝ դրամական միջոցները կազմել են ավելի քան 1 մլն 251 հազար դրամ եւ 597 դոլար: Հուսանք, որ նշված երկու նախարարների ֆինանսական վիճակը պաշտոնը ստանձնելուց ամիսներ անց՝ ի հաշիվ պետական բյուջեի, սրընթաց աճ չի արձանագրի, ինչպես նախորդների դեպքում էր»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: