
Գերմանիայի, Կոլումբիայի և Անգլիայի հավաքականներն արդեն Ռուսաստանում են

Ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկից ընդամենը մեկ օր առաջ մի քանի հավաքականներ ևս ժամանել են Ռուսաստան:
Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի ընտրանին արդեն Խաղերի մայրաքաղաք Մոսկվայում է: Յոահիմ Լյովի սաները և ամբողջ մարզչական շտաբը կբնակվեն Նոր Մոսկվայում և կմարզվեն ԲԿՄԱ-ի մարզաբազայում:
Կազան են ժամանել Կոլումբիայի ազգային թիմի ֆուտբոլիստները: Նրանք ԱԱ-ի ընթացքում կմարզվեն նույն քաղաքի մարզաբազայում: Ռուսաստանում է նաև Անգլիայի ազգային ընտրանին, որը կբնակվի Սանկտ-Պետերբուրգի Ռեպինո գյուղում: