
«ԿԺԴՀ-ն և ԱՄՆ-ը պետք է դադարեցնեն փոխադարձ թշնամությունը». Կիմ Չեն Ըն

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած բանակցություններում հայտարարել է, որ Կորեական թերակղզու միջուկազերծման հասնելու համար ԱՄՆ-ն եւ ԿԺԴՀ-ն պետք է ձեռնպահ մնան դիմակայությունից եւ միջոցներ ձեռնարկեն կայունությունը երաշխավորելու համար: Այդ մասին հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:
«Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Կորեական թերակղզում խաղաղության եւ կայունացման հասնելու եւ միջուկազերծման իրականացման համար երկու երկրները պետք է միմյանց դեմ թշնամական գործողություններից ձեռնպահ մնալու պարտավորություններ ստանձնեն՝ հիմնվելով փոխըմբռնման վրա, եւ օրինական ու ինստիտուցիոնալ միջոցներ ձեռնարկեն այդ երաշխիքների համար»,- գրել գործակալությունը:
«Կիմ Չեն Ընը եւ Թրամփը միասնական դիրքորոշում են հայտնել Կորեական թերակղզում խաղաղության, կայունության եւ միջուկազերծման հասնելու նպատակով քայլ առ քայլ եւ միաժամանակյա գործողությունների կատարման կարեւորության վերաբերյալ»,- ընդգծված Է գործակալության հաղորդագրության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը` AP