Մարզպետը առաջարկել է «լավով» հեռանալ. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արարատի նորանշանակ մարզպետ Գարիկ Սարգսյանը երեկ խոստովանել էր, որ պատրաստվում է կադրային խոշոր փոփոխություններ անել։ Մեզ տեղեկություն հասավ, որ առաջնահերթ թիրախում են մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը եւ կրթության բաժնի պետ Խաժակ Աղաբեկյանը, որը թեպետ նորանշանակ մարզպետի համագյուղացին է, սակայն քաղաքական ոխերիմ հակառակորդներ են։
Բացի այդ, Աղաբեկյանի գործունեությունից դժգոհ են մարզում։ Ավելին՝ նրանից բողոքել է նաեւ փոխմարզպետներից մեկը․ առաջին օրը հանդիպելով նորանշանակ մարզպետին, փորձել է «լավամարդ» երեւալ՝ ասելով, որ Խաժակից ազատվելն առաջնախնդիր է, որից հետո մարզպետը Խաժակ Աղաբեկյանին առաջարկել է «լավով» հեռանալ։ Մեզ ասացին, որ նրան փոխարինողի անունն էլ է արդեն շոշափվում՝ Նոր կյանք գյուղի դպրոցի ուսմասվարը, որն այս օրերին այցելում է մարզպետարան»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: