
Վրացական լեչո. հիասքանչ հավելում տարբեր մսային ուտեստների համար

Բաղադրիչներ
1. Լոլիկ – 3 կգ
2. Գազար – 1.5 կգ
3. Բուլղարական պղպեղ – 3 կգ
4. Սոխ – 1.5 կգ
5. Շաքարավազ – 200 գ
6. Քացախ – 10 գ
7. Բուսայուղ – 50 գ
8. Աղ
Պատրաստման եղանակը
1. Լոլիկներն անցկացնել մաղով՝ մինչև խյուսանման զանգված ստանալը:
2. Հասցնել խյուսը եռման:
3. Գազարը քերել, սոխը մանր կտրատել:
4. Գազարը և սոխն ավելացնել եռացող խյուսին, խառնել, և ժամանակ առ ժամանակ խառնելով՝ ոչ բարձր կրակի վրա եփել 40 րոպե:
5. Բուլղարական պղպեղը լավ մաքրել և կտրատել 4-6 մասի:
6. Պատրաստ լինելուց 15 րոպե անց խյուսին ավելացնել պղպեղը, քացախը, շաքարավազը, բուսայուղը և աղը: Խառնել:
7. Տաք զանգվածը լցնել բանկաների մեջ և փակել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը