Բաժիններ՝

Դենիս Ռոդմանը Կիմ Չեն Ընին համեմատել է մեծ երեխայի հետ

NBA-ի նախկին աստղ Դենիս Ռոդմանը, որը բազմիցս շփվել է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, նրան բնութագրել է որպես մեծ երեխայի, որը երազում է այցելել ԱՄՆ եւ հարմարավետ կյանք ապահովել իր ժողովրդի համար։

Այն մասին պատմելու խնդրանքին, թե ինչ մարդ է Կիմ Չեն Ընը, Սինգապուրում գտնվող Ռոդմանն ասել է, որ իր բարեկամը «մեծ երեխայի նման է», որը ձգտում է գեղեցիկ կյանքի:

Ըստ որում, նախկին մարզիկի կարծիքով՝ Կիմ Չեն Ընը «ջանում է պաշտպանել իր ժողովրդին» ու իր պատիվը: «Այդ տղան ցանկանում է ճանապարհորդել աշխարհում, նա ցանկանում է մեկնել ԱՄՆ, վայելել կյանքը: Նա ցանկանում է, որ կյանքը վայելի նաեւ իր ժողովուրդը»,- հավելել է Ռոդմանը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս