Բաժիններ՝

«ԱՄՆ-ը դադարեցնում է զորավարժությունները Կորեական թերակղզու շրջանում». Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 12-ին հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ կայացած հանդիպմանը չի քննարկել Կորեայի Հանրապետությունում ամերիկյան զորքակազմի թվաքանակի հնարավոր կրճատման թեման: Թրամփն այդ մասին պատմել է ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Մենք դա չենք քննարկել, ո՛չ, բայց մենք չենք պատրաստվում զորախաղեր խաղալ»,-նշել է նախագահը: Նա հայտարարել է, որ այդ «զորախաղերը» «շատ սադրիչ են» եւ «շատ թանկ են նստում»: «Մենք դադարեցնում ենք այդ զորախաղերը: Մենք դրա վրա մի ամբողջ կարողություն ենք ծախսում»,-ասել է Թրամփը: Միեւնույն ժամանակ Սինգապուրում ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չենի Ընի հետ կայացած գագաթնաժողովի արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը դադարեցնում է զորավարժությունները Կորեական թերակղզու շրջանում:

Նա հավելել է, որ առաջիկայում Հարավային Կորեայի նախագահի հետ զրույց կանցկացնի գագաթնաժողովի արդյունքների շուրջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս