Բաժիններ՝

Ռոուհանին Թրամփի հետ չի հանդիպի ԿԺԴՀ-ի հետ գագաթնաժողովի ձեւաչափով, հայտարարել են Իրանում

Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հանդիպումն ամերիկացի իր պաշտոնակից Դոնալդ Թրամփի հետ հնարավոր չէ եւ չի կայանա, չնայած ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինի եւ Թրամփի միջեւ կայացած գագաթնաժողովին:

Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեի ներկայացուցիչ Հոսեյն Նակվի Հոսեյնին: «ԱՄՆ-ն ինքն է հարաբերությունները խզել Իրանի հետ, նա դուրս է եկել միջուկային համաձայնագրից, եւ նրանք կրկին պատժամիջոցներ են սահմանել Թեհրանի նկատմամբ… Ես կարծում եմ, որ խոսել Ռոուհանիի եւ Թրամփի հանդիպման մասին այն ձեւաչափով, որով հանդիպել են Կիմը եւ Թրամփը, գրեթե անհավանական է, բացարձակապես անհնարին, եւ դա տեղի չի ունենա»,-հայտարարել է Նակվի Հոսեյնին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս