Բաժիններ՝

Ֆուտբոլ խաղում են ոչ թե մարմնով, ոչ թե ոտքերով, այլ`գլխով. Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, Լոնդոնի«Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է աշխարհի առաջնության, իր փոքրիկ կրկնօրինակ խաղալիքի և այլ թեմաների մասին:

«Մեծ սիրով կհետևեի աշխարհի առաջնության եզրափակիչին, սակայն այդ օրերին «Արսենալ»-ը հավաք ունի Սինգապուրում, և ես թիմի հետ պետք է լինեմ: Կուզենայի աշխարհի այս առաջնությունում գեղեցիկ խաղ տեսնել` հարձակողական ոճով»,-rsport.ria.ru-ի հետ զրույցում ասել է Մխիթարյանը:

Հայ կիսապաշտպանը խոսել է նաև իր նոր խաղալիքի` «MickyToy»-ի մասին` մասնավորապես փաստելով, որ Հայաստանում շատ երեխաներ ուզում են տեսնել իրեն, սակայն դա անհնար է, իսկ հիմա նրանք հնարավորություն ունեն խաղալու իր հետ:

«Ֆուտբոլ խաղում են ոչ թե մարմնով, ոչ թե ոտքերով, այլ` գլխով: Կարևորն է այն, թե որքան արագ ես դու մարզադաշտում: Մարդիկ կարող են բնությունից հաղթանդամ լինել, սակայն եթե գլուխդ դատարկ է, ապա կարիք չկա անգամ ֆուտբոլ խաղալու մասին մտածել»,-համեմատելով Խավիին և Ռոնալդուին՝ ասել է Մխիթարյանը: Վերջինս կարծում է, որ երկու ֆուտբոլիստները տարբեր են, և նրանց համեմատելը դժվար է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս