Ֆլորիդայի նահանգապետը հունիսի 12-ն Օռլանդոյի սպանդի զոհերի Հիշատակի օր է հայտարարել
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի իշխանությունները սահմանել են այն սպանդի 49 զոհերի Հիշատակի օր, որը երկու տարի առաջ տեղի ունեցավ Օռլանդո քաղաքի Florida Pulse գիշերային ակումբում: Հունիսի 11-ին համապատասխան հրամանագիրն ստորագրել է Ֆլորիդայի նահանգապետ Ռիք Սքոթը:
«Ես հունիսի 12-ը հռչակում եմ Ֆլորիդայում Pulse-ի Հիշատակի օր՝ որպես այն 49 զոհերի հիշատակի օր, ովքեր կյանքից զրկվեցին 2016 թվականին գիշերային ակումբի վրա այդ ահավոր հարձակման ժամանակ»,- նշել է նահանգապետը հրապարակված հրամանագրում: Նա նաեւ որոշել է ամեն տարի այս օրը տեղական ժամանակով 09:00-ին անցկացնել լռության րոպե: Հունիսի 12-ին այս առնչությամբ ամբողջ նահանգի պետական հիմնարկություններում կխոնարհվեն ԱՄՆ-ի դրոշները:
Օռլանդոյում գտնվող Florida Pulse ակումբի վրա հարձակումը, որտեղ հավաքվել 1ին ոչ ավանդական սեռական կողմնորոշման անձինք, կատարվել 1 2016 թվականի հունիսի 12-ին: Աֆղանական ծագմամբ 29-ամյա ամերիկացի Օմար Մաթինը սպանեց 49 մարդու եւ վիրավորեց եւս 53-ի, նա գնդակահարվեց ոստիկանության կողմից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: