Բաժիններ՝

ԱՄՆ-ում գործարկվել է աշխարհի ամենահզոր գերհամակարգիչը

ԱՄՆ-ում գործարկվել է Summit նոր գերհամակարգիչը, որը հզորությամբ կրկնակի գերազանցում է իր մրցակիցներին, տեղեկացնում է BBC-ին:

Այդ հաշվողական մեքենայի արտադրողականությունը հասնում է 200 պետաֆլոպսի կամ վայրկյանում 200 տրլն գործողության:

Sunway Taihu Light չինական գերհամակարգիչը, որը մինչ այդ ամենահզորն էր համարվում աշխարհում, ունի 93 պետաֆլոպս հաշվողական հզորություն: Summit-ն աշխատելու է ամենից առաջ աստղաֆիզիկայի, քաղցկեղի հետազոտությունների եւ կենսաբանության ոլորտում:

Գերհամակարգիչը գտնվում է Թենեսիի նահանգի Օք-Ռիջ ազգային լաբորատորիայում: Այն համատեղ մշակել են IBM ընկերությունը եւ NVIDIA գրաֆիկական պրոցեսորների արտադրողը: Summit գերհամակարգիչը բաղկացած Է 4608 սերվերից եւ օժտված է ավելի քան տասը պետաբայթ օպերատիվ հիշողությամբ: Դրա մշակումը արժեցել է մոտավորապես 200 մլն դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս