
Չինաստանը ողջունել է Թրամփի և Կիմ Չեն Ընի միջև կայացած բանակցությունները

Չինաստանը ողջունում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի՝ Սինգապուրում կայացած հանդիպումը: Այդ մասին, ինչպես հայտնել է CGTN հեռուստաալիքը, հունիսի 12-ին հայտարարել է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար Վան Ին:
«Երկու պետությունների ղեկավարներն այսօր կարող են նստել ոէԷ: Չինաստանը ողջունում եւ պաշտպանում է դա,-ասել է նախարարը:-Դա այն նպատակն է, որին ՉԺՀ-ն անհամբերությամբ սպասում էր եւ հանուն որի նա ջանադրաբար աշխատում էր», հաղորդել է ՏԱՍՍ-ը: