
ԱՄՆ-ը պարտավորվել է ԿԺԴՀ-ին անվտանգության երաշխիքներ տրամադրել միջուկազերծման դիմաց

ԿԺԴՀ-ն Կորեական թերակղզու միջուկազերծման պարտավորություն է ստանձնել ԱՄՆ-ի կողմից անվտանգության երաշխիքների դիմաց: Այդ մասին ասված է համատեղ փաստաթղթում, որը ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել են հունիսի 12-ին Սինգապուրում կայացած գագաթնաժողովի արդյունքներով:
Ամերիկյան վարչակազմի ղեկավարը լրագրողներին ցուցադրել է փաստաթուղթը: Նրանց հաջողվել է լուսանկարել այն:
Թրամփը «պարտավորություն է ստանձնում ԿԺԴՀ-ին տրամադրել անվտանգության երաշխիքներ, (Պետական խորհրդի) նախագահ Կիմ Չեն Ընը հավաստել է իր հաստատուն ու աներեր հանձնառությունը Կորեական թերակղզու միջուկազերծումն ավարտելուն»,-նշվում է փաստաթղթում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` AP