
Սինգապուրում Կիմ Չեն Ընը հրաժարվել է կազմակերպիչների գրիչից փաստաթուղթն ստորագրելու համար

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը հրաժարվել է փաստաթուղթն ստորագրելու համար օգտագործել այն գրիչը, որը տրամադրել է սինգապուրյան կողմը: Դրա փոխարեն նա վերցրել է այն գրիչը, որը նրան տվել է իր քույրը՝ Կիմ Յո Չժոն։
Այն բանից հետո, երբ ԿԺԴՀ-ի առաջնորդը նստել է սեղանի շուրջը, նրան իսկույն մոտեցել է իր կրտսեր քույրը ու գրիչ տվել: Կիմ Չեն Ընը չի դիպչել այն գրիչին, որը դրված էր սեղանին, թղթապանակի կողքին:
Կիմ Չեն Ընի եւ Դոնալդ Թրամփի պատմական հանդիպումը կայացել է Սինգապուրի Սենտոսա կղզու Capella հյուրանոցում: Բանակցությունների արդյունքներով՝ կողմերն ստորագրել են ամփոփիչ փաստաթուղթ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: