«Ես զարմացած եմ, թե ինչպես կարող է այդպիսի բարձր որակավորում ունեցող մասնագետը չպատկերացնել՝ ինչ գործընթացներ են». Ելիզավետա Դանիելյանը՝ Վահե Գրիգորյանի մասին

«Այս առաջադրման խնդիրը սուր քննարկման առարկա դարձավ»,- այսօր Ազգային ժողովում ասաց Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Ելիզավետա Դանիելյանը՝ խոսելով իր առաջադրման մասին։

Հիշեցնենք, որ Ե. Դանիելյանն առաջադրվել է դատավորների ընդհանուր ժողովի կողմից։ «Կարծում եմ՝ այս խառնաշփոթն առաջացել է նրանից, որ հանրությունը մտածում էր, որ դատավորների ժողովը առաջ է ընկել ու իր թեկնածուին է ներկայացնում՝ ՀՀ նախագահի ներկայացրած թեկնածուի չընտրվելու արդյունքում թափուր մնացած տեղի համար։ Այս առումով բավականին մասնագիտական վեճ առաջացավ, ես նույնպես դիտել եմ այն հաղորդումը, որտեղ Վահե Գրիգորյանը նման մեկնաբանություն արեց։

Անկեղծ ասած, ես զարմացած եմ, թե ինչպես կարող է այդպիսի բարձր որակավորում ունեցող մասնագետը հայտնել իր անհամաձայնությունը կամ չպատկերացնել՝ ինչ գործընթացներ են։ Իրականում այս առաջադրումները չեն վերաբերում նույն տեղերին։ Դատավորների ընդհանուր ժողովն առաջադրել է իր թեկնածուին մեկ այլ՝ հունիսի 15-ին առաջացող տեղի համար»։

Տեսանյութեր

Լրահոս