
Մաքսանենգներն ավելի քան երկու տոննա մարիխուանա են նետել Իտալիայի ափերի մոտ

Ալբանացի մաքսանենգներն Իտալիայի ափերի մոտ ծովն են նետել գործածության համար պատրաստ 2,5 տոննա մարիխուանա եւ արագընթաց կատերով փախել Չեռնոգորիայի տարածքային ջրեր: Այդ մասին հայտնել է ալբանական Тоp Channel-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին:
Նշվում է, որ հունիսի 10-ի ուշ երեկոյան Բրինդիզիի շրջանում Ադրիատիկ ծովի տարածքային ջրերի շրջաթիռի ընթացքում Իտալիայի Guardia di Finanza ֆինանսական ոստիկանության ինքնաթիռը բեռով արագընթաց կատեր է հայտնաբերել ափից 40 կիլոմետր հեռավորության վրա:
Կասկածելի նավի հետեւից, որը ենթադրաբար դուրս էր եկել Ալբանիայի Վլյորա նավահանգստից, ուղարկվել են երկու ոստիկանական կատերներ: Սակայն հետապնդվող կատերը նետել է բեռը՝ 2 տոննա 475 կիլոգրամ մարիխուանան, մեծ արագությամբ հեռացել Չեռնոգորիայի տարածքային ջերեր եւ հեռացել հետապնդողներից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: