
Apple-ը ճնշումը չափող գործառույթով ֆիթնես-թևնոց է արտոնագրել

Apple ընկերությունը կարող է թողարկել ֆիթնես-թեւնոց՝ արյան ճնշումը չափող գործառույթով, որը կաշխատի տոնոմետրի սկզբունքով: Դա է վկայում նոր արտոնագրի բովանդակությունը, որը հրապարակել է ԱՄՆ-ի Արտոնագրերի եւ առեւտրանիշերի գերատեսչությունը, տեղեկացնում է Appleinsider-ը:
Նշվում է, որ նորագույն մշակումը կկարողանա միանալ Apple-ի՝ արդեն գոյություն ունեցող սարքերին, հետեւել զարկերակային ճնշման ցուցանիշներին եւ տվյալները հաղորդել այլ սարքերի՝ հետագա վերլուծության համար: Նոր աքսեսուարը բաղկացած է ձգվող խցօղակից, չափիչ տվիչների համակարգից եւ ինտերֆեյսի հվաքանիից՝ գլխամասային սարքի հետ կապի համար: Ի տարբերություն Apple Watch-ի, որը համապատասխան արդյունքները կազմում է սրտի կծկումների հաճախության վերաբերյալ տվյալների հիման վրա, նոր արտադրանքը կաշխատի տոնոմետրի սկզբունքով:
Այն դեպքում եթե մշակումը դուրս գա նախատիպի շրջանակներից եւ մտնի մանրածախ առեւտուր, դա կլինի Apple-ի առաջին՝ զուտ բժշկական ուղղվածության արտադրանքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: