
Twitter-ի հավելվածը դադարել է աշխատել հայտնի օպերացիոն համակարգում

Այս տարի Twitter սոցիալական ցանցը հայտարարել էր, որ սոցցանցի հավելվածը դադարելու է գործել Windows 10 Mobile և Windows Phone 8.1 օպերացիոն համակարգերում:
Բացի այդ, այս համակարգերի օգտատերերը չեն կարողանա օգտվել Twitter lite ծառայությունից, որն ընկերությունը թողարկել է վերջերս: Twitter lite-ը աշխատում է նոր PWA-հարթակի վրա, որը չի գործում Internet Explorer-ում կամ Edge-ում՝ Windows-ի հին տարբերակներում: Այս համակարգերում հնարավոր է բացել միայն Twitter-ի հին տարբերակը, որի միջոցով էլ հնարավոր չի լինի թվիթներ անել:
Հավանական է, որ մոտ ապագայում կվերաթողարկվի հավելվածի հին տարբերակը, որպեսզի լուծվի այս խնդիրը:
Հիմա Windows Phone 8.1 / Windows 10 Mobile համակարգերի օգտատերերը պետք է տեղափոխվեն այլ հարթակներ, քանի որ ընկերությունը որոշել է վերջնականապես դադարեցնել աշխատանքը դրանց հետ:
Սիրարփի Աղաբաբյան