Բաժիններ՝

Արգենտինական մատրյոշկաներ ֆուտբոլի աշխարհի առաջնությունից առաջ. Մեսսի և ընկերություն

Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության նախօրեին Բուենոս Այրեսում սկսել են վաճառել մատրյոշկաներ՝ արգենտինացի ֆուտբոլիստների պատկերներով: Տեսանյութում ցուցադրված է՝ ինչ տեսք ունեն հուշանվերները:

Աշխարհի առաջնություն-2018-ի նախօրյակին պահանջարկ են վայելում Լիոնել Մեսսիի պատկերով արձանիկները: Արգենտինայում մատրյոշկաների արտադրությունը կազմակերպել է ձեռնարկիչ Գաբրիել Ալիխոն Ռուսաստան կատարած ուղեւորությունից հետո: Տիկնիկները պատրաստված են պլաստիկից, ամենախոշորների բարձրությունոը 10,5 սանտիմետր է: Այստեղ նաեւ վաճառվում են մատրյոշկաներ Ֆրանցիսկոս պապի, Էվա Պերոնի, Չե Գեւարայի եւ այլ հայտնիների պատկերներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս