
Բեյլը մերժել է «Բավարիային» և ուզում է վերադառնալ ԱՊԼ

Ինչպես հաղորդում է Mirror-ը, Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը չի պլանավորում տեղափոխվել «Բավարիա»:
Մյունխենյան ակումբը՝ ի դեմս Բեյլի, տեսնում է Արիեն Ռոբենի փոխարինողին, սակայն 28-ամյա վալիացին հասկացրել է, որ «Ռեալից» հեռանալու դեպքում չի տեղափոխվի Բունդեսլիգա: Հարձակվողի առաջնահերթ նպատակը հանդիսանում է ԱՊԼ-ն:
ԱՊԼ-ում Գարեթ Բեյլի նկատմամբ հավակնություններ ունի «Մանչեսթեր Յունայթեդը», որը պատրաստ է վճարել «Սերուցքայիններին» 100 մլն ֆունտ, բացի այդ, տրանսֆերը կախված կլինի մադրիդյան ակումբի նոր գլխավոր մարզչի որոշումից:
Հիշեցնենք, որ Զինեդին Զիդանը Չեմպիոնների լիգայի եզրափակչում հաղթանակի հասնելուց հետո հայտարարեց պաշտոնից հեռանալու մասին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը