Բաժիններ՝

Պատար Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհին. բեռնատարները բախվել են

Հունիսի 10-ին՝ ժամը 23:27-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Iveco» մակնիշի KBD888 պետհամարանիշով (վարորդը Վրաստանի Հանրապետության քաղաքացի՝ Զոհրաբ Լոչոսվիլի, ծնված 1964 թ.) և «ԶԻԼ 130» մակնիշի (վարորդը՝ Խ. Ա., ծնված 1961 թ.) բեռնատարները, ինչի հետևանքով վերջինս դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «ԶԻԼ 130» մակնիշի բեռնատարի գազի բալոնի փականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս