Երկար քնելու վտանգները

Ճապոնացի գիտնականները պարզել են, որ չափազանց կարճ եւ չափազանց երկար քունը մեծացնում է դեմենցիայի զարգացման եւ վաղաժամ մահվան ռիսկը վաթսունից բարձր տարիքի մարդկանց մոտ:  Հետազոտողների եզրակացությունների հետ կարելի է ծանոթանալ EurekAlert! պորտալում։

Հետազոտությանը մասնակցել է 1517 մարդ, նրանց նկատմամբ հսկողություն է
Ավելի վաղ Բոուլդերի համալսարանից (Կոլորադոյի նահանգ) հետազոտողները պարզել են, որ արթուն անցկացված ընդամենը մի քանի գիշերը կարող է խախտել հարյուրից ավելի սպիտակուցների բնականոն աշխատանքը, ներառյալ միացությունները, որոնք կապված են նյութափոխանակության եւ արյան մեջ շաքարի պարունակության հետ:

Գիտնականները գիտափորձին ներգրավել են մինչեւ 30 տարեկան վեց առողջ տղամադրկանց: Նրանք վեց օր փակված են անցկացրել բժիշկների հսկողության ներքո. գրանցվել են նրանց ակտիվությունը, սննդակարգը, քունը եւ ստացած լույսի քանակությունը: Առաջին երկու օրերին մասնակիցներն ապրել են սովորական կարգով, այնուհետեւ նրանց աստիճանաբար տեղափոխել են հակառակ ռեժիմի՝ ակտիվություն եւ սնունդ՝ գիշերը, ութ ժամ քուն՝ օրվա ընթացքում:

Յուրաքանչյուր չորս ժամը մեկ մասնագետները տղամարդկանցից արյան անալիզ են վերցրել: Բոուլդերի համալսարանում մշակված սարքը նրանց թույլ է տվել իմանալ ավելի քան հազար սպիտակուցի աշխատանքի «կարգացուցակը»: Պարզվել է, որ օրվա ռեժիմի փոխելը հանգեցրել է 129 միացությունների ձեւախախտումների, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս