Բաժիններ՝

Բժիշկները նշել են այն երգը, որը կարող է կյանք փրկել

Իսպանական Los Del Rio խմբի Macarena երգը կարող է օգնել սրտի ոչ անմիջական մերսման ժամանակ. դրա րոպեում 103 զարկով ռիթմը համապատասխանում է կրծքավանդակին սեղմումների անհրաժեշտ հաճախությանը:

Իսպանացի գիտնականների հետազոտության մասին գրել է Science Alert-ը։Բարսելոնայի համալսարանի բժիշկների կազմակերպած գիտափորձին մասնակցել է 164 ուսանող: Նրանց բաժանել են երեք խմբի. առաջինը կրծքավանդակի սեղմում է կատարել ամանակացույցի (մետրոնոմ) զարկերի ներքո, երկրորդ խմբի կամավորներին խնդրել են իրենք իրենց դնդանալ Macarena-ն, երրորդ խումբը դարձել  ստուգիչ:

Սրտի երկուրոպեանոց մերսումից հետո պարզվել է, որ ամենից լավ գլուխ են հանել այն ուսանողները, որոնք օգտվել են ամանակացույցից. այդ խմբի մասնակիցների 91 տոկոսը պահպանել է րոպեում 100 – 120 սեղմման ճիշտ տեմպը: Երկրորդ տեղում այն կամավորներն էին, որոնք երգել են իսպանական երգը. նրանց 74 տոկոսը մտել է ռիթմի մեջ: Ամենից վատ են կատարել այն ուսանողները, որոնք չեն օգտվել ո՛չ ամանակացույցից, ո՛չ էլ Macarena-ից, հարկավոր հաճախությունը հաջողվել է պահպանել նրանց սոսկ 21 տոկոսին:

Հետազոտության հեղինակները նշում են, որ, թեեւ ամանակացույցի արդյունավետությունը եղել է ավելի բարձր, միշտ չէ, որ այն հեշտ է գտնել, ուստի 90-ական թվականների հիթի իմացությունը կարող է փրկել ինչ-որ մեկի կյանքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս