
Վան Գալը հայտարարել է ֆուտբոլ վերադառնալու մասին

Հոլանդիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալը RTL Late Night հեռուստաշոուի ժամանակ հայտարարել է, որ վերադառնում է ֆուտբոլ:
«Ես շատ առաջարկներ եմ ստացել: Նրանք մտածում են, որ ես շատ գոռոզ եմ, խոսելով շատ քանակության առաջարկներ մասին, բայց դա ճիշտ է, ներեցեք: Ես ընտրել եմ դրանցից մեկը:
Եթե ես դրանից հրաժարվեմ, ապա կիմանամ, որ կարիերան մոտեցել է ավարտին: Այդ ժամանակ արդեն ես հաճույք կստանամ կյանքից:
Ես կանգ եմ առել այն առաջարկի վրա, որը հարմար է ինձ: Հակառակ դեպքում ես չէի համաձայնի: Ես կարող եմ ինչ-որ բան հաղթել, ես դա զգում եմ»,- ասել է վան Գալը:
66-ամյա մասնագետի վերջին աշխատանքի վայրը եղել է «Մանչեսթեր Յունայթեդը», որտեղ նա աշխատել է 2014-2016թթ.: «Կարմիր սատանաների» հետ վան Գալը հաղթել է Անգլիայի գավաթը:
Պատրաստեց Անի Գանուզյանը