Բաժիններ՝

«Բավարիան» գտել է Լևանդովսկու փոխարինողին

Արգենտինացի հարձակվողը կարող է շարունակել կարիերան Բունդեսլիգայում:

Մյունխենի «Բավարիան» գտել է լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու փոխարինողին: Ինչպես հաղորդում է Marca-ն, իրենց լավագույն ռմբարկուի համար գլխավոր փոխարինող Գերմանիայի չեմպիոնները համարում են «Յուվենթուսի» արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինին:

Իսպանական պարբերականը հաղորդում է նաև, որ «Բավարիան» ուզում է ուժեղացնել իր կազմը«Բորուսիայի» հարձակվող Մարկո Ռոյսով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լևանդովսկին կարող է տեղափոխվել «Մանպեսթեր Յունայթեդ»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս