
«Ռեալին» հետաքրքրում է Բրազիլիայի հավաքականի մարզիչը

Եվս մեկ հավակնորդ մադրիդցիների համար:
Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն կարող է գլխավորել «Ռեալը»: Մասնագետի պայմանագիրը լրանում է ԱԱ-2018-ից հետո: Բրազիլական ֆեդերացիան արդեն առաջարկել է նոր 4-ամյա պայմանագիր, բայց մարզիչն ուզում է սպասել մինչև Աշխարհի առաջնության ավարտը և դիտարկել այլ տարբերակներ ևս:
Ինչպես հաղորդում է Globo-ն, Տիտեի նշանակումը մադրիդյան ակումբում կարող է նպաստել Նեյմարի տեղափոխությանը ՊՍԺ-ից:
Տիտեն գլխավորում է Բրազիլիայի հավաքականը 2016 թվականից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը