Բաժիններ՝

Սուպեր լոլիկներ՝ կորեական ձևով. անպայման պատրաստեք

Բաղադրիչներ

1. Լոլիկ (2 մասի բաժանած) – 2 կգ
2. Սխտոր – 2 հատ
3. Բուլղարական պղպեղ – 4 հատ
4. Կանաչի
5. Կարմիր կծու պղպեղ – 2 հատ
6. Քացախ – 100 գ
7. Շաքարավազ – 100 գ
8. Բուսայուղ – 100 գ
9. Աղ – 2 ճ/գ

Պատրաստման եղանակը

1. Մսաղացով անցկացնել պղպեղը, սխտորը և 2 կարմիր կծու պղպեղները, խառնել:

2. Մանր կտրատել կանաչին:

3. Երեք լիտրանոց բանկայի մեջ շերտերով տեղադրել լոլիկը, հետո բանջարեղենային խառնուրդը, կանաչին:

4. Փակել բանկան և տեղավորել սառնարանում շրջված վիճակում:

5. Ութ ժամ անց լոլիկները պատրաստ են:

6. Պատրաստել սոուս քացախով, շաքարավազով և բուսայուղով: Մատուցել սոուսի հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս