
Հիշենք մանկությունը. աքլորիկներ՝ փայտիկի վրա

Բաղադրիչները՝ միայն բնական և ոչ մի «E»
1. Ջուր – 6-9 ճ/գ
2. Շաքարավազ – 9 ճ/գ
3. Կիտրոնաթթու – 1 պտղունց
4. Բուսայուղ՝ կաղապարին քսելու համար
5. Փայտիկներ
Պատրաստման եղանակը
1. Կաթսայի մեջ լցնել ջուրը, ավելացնել շաքարավազը և կիտրոնաթթուն: Դնել ցածր կրակի վրա:
2. Եփել՝ դանդաղ խառնելով: Խառնուրդը հասցնել կարամելի գույնի և վերցնել կրակից:
3. Կարամելային զանգվածի պատրաստ լինելը կարելի է ստուգել, եթե այն կաթացնեք ջրի մեջ: Եթե կաթիլը պնդացավ, ուրեմն պատրաստ է:
4. Կաղապարներին բուսայուղ քսել և լցնել տաք սիրոպը: Մի քանի վայրկյան անց տեղավորել փայտիկները և դնել սառը տեղ: Մոտ 1 ժամ անց աքլորիկները պատրաստ են:
Պատրաստեց Անի Գաբուզյանը